Արեւմուտքը ցինիկաբար օգտագործում է Ուկրաինայի միլիոնավոր բնակիչներին. Պուտին
Արեւմուտքն այսօր Ուկրաինայի միլիոնավոր բնակիչներին ցինիկաբար որպես սպառման նյութ է օգտագործում իր աշխարհաքաղաքական խաղերում եւ Ռուսաստանին զսպելու փորձերում, «ամերիկյան» աշխարհում բոլորի իրավունքները պարզապես ոտնահարված են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսպես կոչված հավաքական Արեւմուտքը… իր գործողություններում ելնում է նրանից, որ լիբերակ գլոբալիզմի իրենց մոդելը որեւէ այլընտրանք չունի։ Եւ այդ մոդելը, իրերն իրենց անուններով կոչենք, նույն նեոգաղութատիրության թարմացված տարբերակն է եւ ուրիշ ոչինչ՝ ամերիկյան ոճի աշխարհ, ընտրյալների համար աշխարհ, որտեղ մնացած բոլորի իրավունքները պարզապես ոտնահարվում են։
Դրա հստակ հաստատումը Մերձավոր Արեւելքի, աշխարհի այլ տարածաշրջանների երկրների եւ ժողովուրդների, իսկ այսօր միլիոնավոր մարդկանց ճակատագիրն է Ուկրաինայում, որոնց Արեւմուտքը պարզապես ցինիկաբար որպես սպառման նյութ է օգտագործում աշխարհաքաղաքական խաղերում՝ փորձելով ձսպել Ռուսաստանին,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Արտաքին հետախուզության ծառայության գրասենյակում՝ հայրենական անօրինական հետախուզության հարյուրամյակի կապակցությամբ։- Այդ ի՞նչ զսպում է: Դա պարզապես պայքար է Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է նա։