Արտակարգ դեպք՝ Երևանում
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները։
Սակրավորները կասկածելի իրը տեղափոխեցին անվտանգ վայր՝ հետագա ոչնչացման համար։