Պետդեպարտամենտը 150 հազար դոլար կհատկացնի Բուլղարիային
Պետդեպարտամենտը 150 հազար դոլար կհատկացնի Բուլղարիայում «ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար»։
Այս մասին ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն։
Կապալառուն դասընթացներ և սեմինարներ կանցկացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ուսանողների համար. նրանք կվերապատրաստվեն՝ պարզելու և պաշտպանելու ռուսական ենթադրյալ ապատեղեկատվությունից ավանդական և առցանց լրատվամիջոցների ոլորտներում: