Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 29-ի համար

Խոյ: Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք , որ ոմանց թերագնահատել եք , ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է  վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը՝ կօգնի խուսափել տարաձայնություններից:

Ցուլ: Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխությունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ:

Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն: Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ  ուրախալի լուրեր կստանան:

Երկվորյակ: Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթացքում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն:

Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Խեցգետին: Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն,կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թերևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբաղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ:

Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները և հավանություն չեն տալիս ձեր ծրագրերին:Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք, անպայման, իրենց լուծումները կգտնեն:

Առյուծ: Բարեհաջող օր է ուղևորությունների, տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այնքան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշումներ եք կայացնում, սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է՝ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա:

Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները , որոնցով երկար ժամանակ է  ինչ մտահոգված եք: Նոր տեղեկություններ կստանաք: Կհասկանաք, որ սխալ ճանապարհով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք, ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը:

Կհետաքրքրվեք հոգեբանությամբ,  կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ: Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին, թե ինչպես փոխել սեփական խառնվածքը՝ կյանքի որակը բարելավելու համար:

Կշեռք: Հանգիստ օր է սպասվում: Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մասին:

Անձնական հարաբերություններում ևս՝ զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն իրենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:

Կարիճ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր: Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարաձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությունը , ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ինքներդ ձեզ:

Փոխարենը կարող եք  շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ:

Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի  ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Ձկներ: Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան:

Երեկոյան  չարժե անիմաստ թափառել  առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա,որոնք ձեզ բոլորովին պետք չեն: