Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը կկայանա շուտով Մոսկվայում, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է շատ մոտ ապագայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, կողմերի նախնական համաձայնությամբ՝ մայիսի 24-ին։