Սպասվում է անձրև և ամպրոպ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ե, որ Երևանում Հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ին և 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Ավելին՝ այստեղ