«Միայն թե դու նորից ժպտա, իմ խենթուկ»․ Սիլվա Հակոբյանի և դստեր ջերմ լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում մայր ու դուստր ձեռք ձեռքի բռնած են։ Սիլվան կրում է սպիտակ գույնի, ամառային զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Միայն թե դու նորից ժպտա, իմ խենթուկ», - հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին։