Իտալիան հաջորդ շաբաթ կարող է գազի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել
Իտալիան կարող է հաջորդ շաբաթ տագնապ հայտարարել գազի հարցով, եթե Ռուսաստանը շարունակի սահմանափակել գազի մատակարարումները դեպի Հռոմ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները կառավարությունում:
Իտալիայում գազի հետ կապված արտակար դրության մասին արձանագրությունը երեք փուլ է նախատեսում՝ նախնական տագնապի վիճակ, որը մտցվել էր փետրվարի վերջին Ուկրաինայում իրադարձությունների սկսվելուց հետո, անցում տագնապի վիճակին, այնուհետեւ՝ արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը մի շարք միջոցառումներ կգործարկի, որոնք ուղղված կլինեն գազի սպառման կրճատմանը, այդ թվում՝ գազի նորմավորում առանձին արդյունաբերական սպառողների համար, արտադրության ավելացում երկրի ածխով աշխատող էլեկտրակայաններում, ինչպես նաեւ՝ դիմում մյուս մատակարարներին՝ գազի ներկրումն ավելացնելու խնդրանքով: