Ուկրաինան բողոքել է Եվրատեսիլը երկրում չանցկացնելու որոշման դեմ
Ուկրաինայի մշակույթի նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչենկոն իր անհամաձայնությունն է հայտնել Եվրատեսիլ 2023-ը երկրում անցկացնելու անհնարինության վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության որոշման դեմ։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
Տկաչենկոյի խոսքով՝ Ուկրաինային՝ «Եվրատեսիլը» կազմակերպելուց հեռացնելը երկրի ներկայացուցիչների հետ չի քննարկվել։ «Մեզ փաստի առաջ են կանգնեցրել՝ առանց այլ տարբերակներ քննարկելու։ Մենք կարծում ենք, որ բոլոր հիմքերը կան շարունակելու բանակցությունները, քանի դեռ չենք հասել փոխզիջման, որը կբավարարի բոլոր կողմերին»,- գրել է նա։
Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հրաժարվել է Ուկրաինայում անցկացնել «Եվրատեսիլ 2023»-ը՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու դժվարությունների պատճառով։ Այժմ Միությունը դիտարկում է BBC-ի հեռարձակողի հետ Մեծ Բրիտանիայում մրցույթն անցկացնելու հնարավորությունը։