Դավթաշենում Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: