ՆԱՏՕ-ն այս պահին մոտ է դաշինքում երկու նոր անդամներ ընդունելուն. Պենտագոնի ղեկավար
ՆԱՏՕ-ն մոտ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունն ընդունելուն, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն այս պահին մոտ է դաշինքում երկու նոր անդամներ ընդունելուն։ Ֆինլանդիան և Շվեդիան պատմական որոշում են կայացրել՝ դիմել [ՆԱՏՕ-ին] միանալու համար», - ասել է Օսթինը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պլաններ է պատրաստում երկարաժամկետ հեռանկարում իր զսպման և պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։ Ինչպես նշել է նա, խոսքը, մասնավորապես, արեւելյան թեւի մասին է։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր Թուրքիա մեկնելու մասին՝ քննարկելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։