Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է ԵՄ պայմանագրի որոշ կետերից
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Եվրամիության հետ համաձայնագրի որոշ կետերից հրաժարվելու ծրագրերը։
Լոնդոնը ցանկանում է փոխել, այսպես կոչված, «Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը»՝ Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա որոշակի ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար։
Բրիտանական կառավարությունն առաջարկում է ազատվել թղթաբանությունից, պարզեցնել սահմանով ապրանքների տեղափոխման ընթացակարգերը և Հյուսիսային Իռլանդիայում կիրառել հարկային արտոնություններ, որոնք կկիրառվեն ողջ Մեծ Բրիտանիայում։
Գործող օրինագիծը կնշանակի 2020 թվականին ստորագրված Brexit-ի համաձայնագրի միակողմանի խախտում։ Սա ճանաչում է բրիտանական կառավարությունը։