30-ամյա վարորդը Mercedes-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կարապի լճում
Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել:
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի: