Ուկրաինայի և Նիդեռլանդների միջև սկանդալ է բռնկվել
«Ուկրաինան սարսափելի գին է վճարել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ և եվրոպական ընտանիքին միանալու հնարավորություն ստանալու համար»: Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ «ազատություն, մրցակցություն, մարդու իրավունքներ՝ Նիդեռլանդները միշտ եղել է ժողովրդավարության մոդել»։
«Այսօր ուկրաինացիները սարսափելի գին են վճարում ազատ Եվրոպան Ռուսաստանից պաշտպանելու համար։ Մի՞թե մեր ժողովուրդը այնքան արյուն չի թափել, որ ԵՄ ընտանիքում հայտնվելու հնարավորություն ստանա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Դանիան և Նիդեռլանդները չեն աջակցում հունիսին Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։