ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգվել է
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հունիսի 9-ին, ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ծառայության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի հունիսի 9-ը»,- նշված է հրամանագրում: