Ուկրաինայի զինված ուժերը մարտի դաշտում առաջին իսկ օրերին կորցնում են «սուպերմոտիվացիան»
Ուկրաինայի զինված ուժերը մարտի դաշտում առաջին իսկ օրերին կորցնում են «սուպերմոտիվացիան»: Այս մասին TSN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի բրիգադի գեներալ Դմիտրի Կրասիլնիկովը։
«Գործողության գերմոտիվացիա ունեցող շատ զինվորականներ կան, ովքեր կարող են մեկ նռնականետով տանկ խփել, բայց երկու-երեք օր հրետանային կրակի տակ մնալուց հետո լրիվ կորցնում են ապրելու, հաղթելու կամքը և հավատը զինված ուժերի նկատմամբ»,- ասել է Կրասիլնիկովը։
Գեներալը նաև նշել է, որ ծանր մահաբեր զենքի բացակայության պատճառով հետևակը էլ ավելի մեծ կորուստներ կունենա։