Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել, բնակիչները լքել են գյուղը
Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել և թույլ չեն տալիս գյուղացիներին բնակվել գյուղում՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի Փառուխ գյուղի համայնքի ղեկավար Վարդան Միքայելյանը:
Վերջինս նշեց, որ գյուղում այդ վիճակն է մարտի 24-ից, երբ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը, առաջ էին եկել ու զբաղեցրել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը.
«Բնակչության մեծամասնությունը գյուղը լքել է հենց մարտի 24-ից, իսկ մի քանիսը, որոնք դեռ մնացել էին, վերջերս են լքել գյուղը: Հիմա բոլորը ցիրուցան են եղել Հայաստանով մեկ, կեսը բարեկամի տանն է մնում, կեսը՝ վարձով: Իրերը թողել են, բնակարանները կողպել ու հեռացել»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ավելին՝ այստեղ