Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ. Պաշտպանության նախարար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ այս պահին տեսանելի է Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարը նշել է, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտում են միայն, երբ պետք է լռեցնել հակառակորդին։
«Այսինքն` եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Իհարկե, լիահույս եմ, որ նման կերպ կվերաբերվեն նաև հարևան երկրի ԶՈւ ներկայացուցիչները, և կկարողանանք այսօրվա փոքրիշատե խաղաղ վիճակը տանենք կայուն խաղաղության։ Բայցև, ամեն դեպքում ցանկացած իրավիճակում ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ապահովելու խաղաղությունը»,- նշել է նա՝ վստահեցնելով, թե պատերազմից հետո բանակի մարտական ոգին վերականգնվել է։