Էրդողանը առաջադրվել է որպես 2023 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որպես «Ժողովրդական դաշինքի» թեկնածու։ Այս մասին հայտարարել է ԱԶԿ-ի մամուլի քարտուղար Օմեր Չելիքը՝ կուսակցության համագումարի արդյունքներով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ժողովրդական դաշինքի թեկնածուն կլինի մեր նախագահ Թայիփ Էրդողանը։ Այս թեմայով մենք վերջապես որոշել ենք»,- ասել է Չելիքը։
Փետրվարին հայտնի դարձավ, որ Էրդողանը երրորդ անգամ է դառնալու Թուրքիայի նախագահի թեկնածու։