Նաև Ավինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությունների համար առաջադրվել է 48 թեկնածու:
Օրագիր-ի տեղեկություններով՝ առաջադրված թեկնածուների ցանկում է նաև Տիգրան Ավինյանը, ով իշխող կուսակցության կողմից հայտարարվել է որպես Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՔՊ ցուցակի առաջին համար։
Նոր վարչության ընտրությունները, ըստ էության, առաջիկա ընտրական մարաթոնից առաջ ՔՊ-ականների համար յուրօրինակ զորահավաք է լինելու։