Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքական բանակը նոր միջսահմանային գործողություն կանցկացնի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) անդամների դեմ սիրիական Մանբիջում եւ Թալ-Ռիֆաթում, հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
«Սիրիայում սկսվում է Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձեւավորման նոր փուլը», — ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թալ Ռիֆաթից եւ Մանբիջից հետո թուրքական զորքերը համանման գործողություններ կիրականացնեն Սիրիայի այլ սահմանամերձ շրջաններում: Էրդողանը Անկարայի գործողություններն անվանել է անվտանգության ոլորտում օրինական քայլեր։