Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի դրական քայլերը. դեսպան
Մենք շատ բարձր ենք գնահատում բոլոր դրական քայլերը, որոնք վերջին ժամանակներս ձեռնարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։
«Մենք, մասնավորապես, գնահատում ենք այդ քայլերը, որոնց աջակցում է Եվրամիությունը, ինչպես խաղաղության պայմանագրին ուղղված քայլերը, այնպես էլ սահմանագծմանը եւ հաղորդակցությունների բացմանը վերաբերող բոլոր հարցերի ուղիղ քննարկումները, եւ Բրյուսել կատարած այցելությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Տեղի ունեցողը մենք համարում ենք դրական քայլ»,- նշել է բրիտանացի դիվանագեը։