Էրդողանն ուշաթափվել է մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ
Մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ ուշաթափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այժմ նա իրեն լավ է զգում:
ԻՆչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Hurriyet թերթը, Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է Ուրազ-Բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ։
Կատարվածի վերաբերյալ փոքր մեկնաբանություն է արել նաև ինքը՝ Էրդողանը: «Ես սկեցի ինձ վատ զգալ դիաբետի հետ կապված զարկերակային ճնշման պատճառով։ Հիմա ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Էրդողանը։
Նշվում է, որ Էրդողանի ուշաթափվելուց հետո նրան մոտեցել են թիկնապահները, այնուհետեւ բժիշկները։ Լրագրողներին թույլ չեն տվել մզկիթ մտնել, նախագահը հարցազրույց է տվել աղոթքի ավարտից հետո։