Հորդանանում բռնաբարության 15-ամյա զոհն ամուսնացել է իրեն բռնաբարողի հետ
Հորդանանում 15-ամյա աղջիկը, որին բռնաբարել է իր իսկ փեսան, ամուսնացել է վերջինի հետ՝ իր հարազատների հետապնդումից խուսափելու համար, որոնք կարող են նրան «սպանել հանուն պատվի»։ AP-ն հաղորդում է, որ աղջիկը վերահսկողության տակ է առնվել, երբ եղբայրը դանակի 17 հարված է հասցրել նրան՝ մեղադրելով ընտանիքին «խայտառակելու» մեջ։
Դատավոր Ջեհադ ալ-Դուրադիի խոսքով՝ բռնաբարության հետեւանքով հղիացած աղջիկն ինքն է խնդրել դատավորին թույլ տալ ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ։ Վերջինին հաջողվել է խուսափել պատժից, սակայն հենց հարսանիքի օրը նոր կնոջը վռնդել է տնից։
Հորդանանի օրենքների համաձայն, եթե կինն ամուսնանում է իրեն բռնաբարողի հետ, վերջինն ազատվում է պատժից։