Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ստամբուլում հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել են Էրդողանի գրասենյակից։
«Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է Ստամբուլում հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև»,- ասվում է հաղորդագրությունում։