Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Politics

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը

SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ՝ նախարարներ, պատգամավորներ, պետական համակարգի այլ չինովնիկներ, երեկվանից այս լուրը տեղադրում են սոցիալական մեդիայի իրենց էջերում՝ երախտիքի խոսքեր հայտնելով այսօրվա գործող վարչակարգին։ Մինչդեռ այս գործընթացը սկսվել է դեռ նախկինների օրոք, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, իսկ գաղափարը ծաղրի է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստորև ներկայացվելիքը ապացուցելու է գալիս առնվազն երկու բան․  

1․ Նիկոլ Փաշինյանը ավարտին է հասցրել այն, ինչ ծրագրել և այդ իմաստով շոշափելի քայլեր էին իրականացրել նախկինները, մասնավորապես Սերժ Սարգսյանն ու նրա կառավարությունը։  

2․ Սրանից ուղիղ տասը տարի առաջ ընդդիմադիր Փաշինյանը ծաղրում էր տիեզերքում արբանյակ ունենալու ծրագիրը՝ այն որակելով «նյուվասուկիական», որն արվում է «ՀՀ իրական պատկերը թաքցնելու համար»։ Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տրամագծորեն հակառակը՝ «Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»։ Գուցե իր իսկ բառերով ասած՝ ՀՀ իրական պատկերը թաքցնելու համա՞ր։ Հիմա ամեն ինչ հերթով։

Տիեզերական գործունեության դարաշրջան․ Վարչապետ Տիգրան Սարգսյան, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան 

2013 թ․, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր էր, ծաղրի է ենթարկել սեփական արբանյակի թողարկման գաղափարը, որը ներառված է եղել 2012 թ․ ՀՀ բյուջեի կատարողականում։ Մեջբերենք Նիկոլ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը․ «Բյուջեի կատարողականում գրված է բառացիորեն հետևյալը։ Մեջբերեմ՝ «Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ»։ Ինչպես արդեն հասցրիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում, և սրանում որևէ չափազանցություն չկա։ Մեջբերում եմ կրկին բյուջեի կատարողականը՝ «2012թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»։ Սա գրված է մեր բյուջեի կատարողականում։ Եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011թ. էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»։ 

Մինչ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր այս գաղափարը, Հայաստանը սեփական արբանյակի թողարկման և այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում արդեն ստեղծել էր «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը: Ավելին՝ 2013 թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ): ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման և հետազոտական աշխատանքների ավարտից հետո նախատեսվել է բանակցություններ սկսել արբանյակի նախագծման և կառուցման, ֆինանսավորման աղբյուրների և արբանյակի արձակման ժամկետների վերաբերյալ: Նույն տարվա հունիսին հայտարարվել է, որ Հայաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել Armsat անվանմամբ սեփական արբանյակը: Որպես ծրագրի արժեք նշվել է մոտավորապես 250 միլիոն դոլար: Պետությունը հայտարարել է, թե ներգրավելու է մասնավոր ներդրողների։ Հիշեցնենք, որ այդ տարիներին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր։ 

Տիեզերական գործունեության դարաշրջան․ Վարչապետ Կարեն Կարապետյան, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան 

Տիեզերքի հետ կապված ծրագրի մասով երկրորդ հիշատակումը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հենց կոնկրետ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է առնչվում։ 2017 թ․ ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է եղել որոշման նախագիծ, որով նախատեսված է եղել հիմնադրել «Գեոկոսմոս» անվանունով ՓԲԸ, որը «աշխատունակ վիճակի է բերելու» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը»:

Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հայտարարվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Որոշման նախագծի ընդունումը, ըստ կառավարության, պայմանավորված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը «ամրացված» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 419 միլիոն ՀՀ դրամ, որից 300 մլն ՀՀ դրամը նախատեսված է եղել ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման սկզբնական փուլի և տարածքի կապիտալ վերանորոգման համար: Ընդունիչ կայանը հետագայում ամրակցվելու էր ստեղծվող ընկերությանը: Այն գերատեսչություններին մշակված տիեզերալուսանկարներով, ֆոտոփաստաթղթերով, թվային և անալոգային քարտեզներով, երկրատեղեկատվական տվյալներով պետք է ապահովեր: Ընդունիչ կայանի արդիականացման և շահագործման մեջ դնելուց հետո իրականացվելու էին Հայաստանի տարածքի ժամանակակից մեթոդներով քարտեզագրական աշխատանքներ: Որոշման նախագծում նշվել է, որ կայանի շահագործումը կնպաստի ՌԴ «Ռոսկոսմոս» և այլ տիեզերական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Արդեն 2017 թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նույն թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրել է ավելի քան 300 մլն դրամ: Միջոցների տրամադրման նպատակ է հռչակվել ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ: «Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նկատենք, որ «Գեոկոսմոս» ընկերության համար նախկին իշխանությունների ժամանակ ձեռք են բերվել 108 քմ արտադրատարածք, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան, համակարգիչներ, գրասենյակային կահույք, նաև մեկ ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենա՝ ԳԱԶ 31-010 մակնիշի: Ավելին հայտնի չէ, որովհետև այն ժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեությունը գաղտնի է պահվում։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր։

Գոհար Վեզիրյան