Իսրայելը վախենում է, որ Իրանը կարող է հարձակվել Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների վրա
Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում հրեական պետության քաղաքացիների վրա։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Նման մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին լրատվամիջոցների արտահոսքի հետ։ Համապատասխան տեղեկությունը չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական համայնքի աղբյուրներին։
Այդ կապակցությամբ, ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության և պաշտպանության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի խորհրդակցություններ են անցկացրել, որոնք քննարկել են սպառնալիքի մակարդակը։
Սպասվում է, որ շուտով իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հրահանգներ տալ քաղաքացիներին Իրանին սահմանակից երկրներ այցելության վերաբերյալ, սակայն պաշտոնական նախազգուշացում դեռ չեն պատրաստվում։
Ենթադրվում է, որ ռիսկային գոտին կներառի ԱՄԷ-ն, Բահրեյնը, Ադրբեջանը և, հավանաբար, Թուրքիան։ Պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ այս պահին կոնկրետ սպառնալիքների մասին հետախուզական տվյալներ չկան, սակայն իշխանությունները խորհուրդ կտան իսրայելցիներին ավելի զգույշ լինել Իրանին սահմանակից երկրներ, մասնավորապես՝ ԱՄԷ և Բահրեյն ճանապարհորդելիս, որտեղ, ինչպես կարծում են Իսրայելում, քաղաքացիներն ընդհանրապես չպետք է ճանապարհորդեն, բացառությամբ խիստ անհրաժեշտության: