Մենք պետք է այնքան հզորանանք, որ անհրաժեշտության դեպքում թշնամուն դուրս մղենք մեր տարածքից․ Ալիև
«Ադրբեջանը կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական առումով, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է»։ Այս մասին հայտարարել է Ալիևը Արցախի օկուպացված Կովսական կատարած այցի ժամանակ։
«Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորացնենք մեր ուժը։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է թշնամուն դուրս մղենք մեր տարածքից»,- ասել է Ալիևը։