Լուգանսկում հրթիռակոծվել է խաղաղ բնակիչներով լի ավտոբուսը
Լուգանսկի շրջանում տարհանման ավտոբուսը կրակահերթի տակ է հայտնվել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Ավտոբուսը տեղափոխում էր Գորսկայա համայնքի 18 բնակիչ, կրակի տակ է հայտնվել Վրուբովկայի մոտ։ «Այլևս չկան անվտանգ երթուղիներ տարհանման համար», - ավելացրել է Գայդայը: