Ամերիկացիներին զայրացրել են Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության մասին Զելենսկու խոսքերը
ԱՄՆ-ի Twitter-ի օգտատերերն արձագանքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Արեւմուտքի կողմից ռազմական օգնության մասին հայտարարությանը:
Ուկրաինական պետության ղեկավարը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Կիևին 40 մլրդ դոլար հատկացնելու համար։ Նա նաեւ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում «նոր հզոր աջակցությանը», որը «անհրաժեշտ է Կիեւին ինչպես երբեք»։
«Դուք կսնանկանաք եւ այդ վարկերի գծով դեֆոլտ կհայտարարեք», — գրում է VV մականունով օգտատերը:
«Ամերիկացիներին այդ հակամարտությունը պետք չէ։ Այն կավարտվի այն պահից, երբ մենք դադարենք զենք մատակարարել Ուկրաինային», — նշել է Mark Frascone-ը։
«Դրանում է հենց ողջ էությունը։ Նրանք վերաձևակերպում են պարտքը, վաճառելով եւ սեփականաշնորհելով ակտիվները։ Ուկրաինան մեծությամբ երրորդ լիթիումի պաշարներն ունի Եվրոպայում։ Զելենսկուն կվճարեն, եւ նա կկարողանա Բելիզում եւս մեկ տուն գնել, իսկ մենք 40 միլիարդով պակաս կստանանք կրթության, առողջապահության եւ ենթակառուցվածքների համար», — կիսվել է AlexHdez-ի մտքերով: