Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Socity

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Գաղափարները վերջացել են

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել։

Հայաստանում քաղաքական պայքարն, առհասարակ, մի պարզ սխեմայով էր ընթանում։ Կուսակցությունների պայքարը ոչ թե գաղափարների, կամ երկրի զարգացման կուրսի շուրջ էր ընթանում, այլ իշխանափոխության, եւ բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, որի իմաստը ադմինիստրատիվ ռեսուրսների համար պայքարն էր։

Ընդդիմությունների հիմնական ռազմավարությունն էր քննադատել իշխանությանը «թալանի» համար, ու հաջորդ քայլով, ստանալով տեղ խորհրդարանում, ստանալ փշրանքներ այդ ադմինիստրատիվ ռեսուրսներից, այսինքն մասնակից լինել այդ  «թալանին»։ «Թալանի» թեման Ֆրեյդի ոճով լեզվի սայթաքում էր, որը ցույց էր տալիս, որ քաղաքական պայքարի հիմնական թեման նյութական էր։

2008-ին այդ սխեման խաթարվեց, մինչ այդ իշխանության ռեսուրսներից ամբողջովին հեռացված քաղաքական-տնտեսական բոմոնտի մի ստվար զանգված ապստամբեց, փոխելով խաղի կանոնները ու ներկայացրեց հայտ ամբողջովին տիրանալ պետությանը։ Հիշում ենք, դա ավարտվեց «Մարտի 1»-ով։

Սերժ Սարգսյանի առջեւ խնդիր էր դրված, վերականգնել նախկին խաղի կանոններն, ինչն իրեն ամբողջովին հաջողվեց։ Նա ազատեց 2008-ի բանտարկվածների, ընդդիմադիր խոշոր գործարարներին վերադարձրեց «շուկա», մյուսներին նշանակեց պետական պաշտոնների' դեսպաններ եւ այլն, իսկ հաջորդ ընտրություններին նշանային դեմքերին մտցրեց խորհրդարան։ 2013-ի խորհրդարանն մեր պատմության ամենաբազմաբնույթ ու բազմասեռ խորհրդարանն էր։

Սա վերջնականապես վարկաբեկեց կուսակցություններին, հանրության առջեւ ցուցադրելով Հայաստանի քաղաքական կյանքի պոռնոգրաֆիան իր ողջ մերկությամբ, որտեղ չկան սկզբունքներ, այլ կան հավերժ շահեր։

Քաղաքական կյանքի թատերաբեմում մնացին երկու ճակատներ' իշխանությունն ու քաղաքացիական ճակատը։ Գլխավոր ռեժիսոր Սերժ Սարգսյանը հասկացավ, որ կուսակցություններին հաշվի առնել այլեւս անիմաստ է ու 2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների գանձապահը' ՀՀԿ-ն, Օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռեւս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների խորհրդանիշ ՀՅԴ-ն եւ թափ հավաքող քաղաքացիական բեւեռի խորհրդանիշ նշանակված ԵԼՔ դաշինքը։ Այլ գաղափարներ «շուկայում» այլեւս չկային։

Պատահական չէր, որ այս իրավիճակը լավագույնը զգաց այսօրվա վարչապետը եւ հեծնելով քաղաքացիական թեմայի տրենդին, իր կուսակցությունն անվանեց Քաղաքացիական Պայմանագիր' մարդիկ տրենդներով են ընկալում պրոցեսները' մեռել են կուսակցությունները, եկել են «քաղաքացիականները»։

Հիմա գանք այսօրվան։ Ունենք վարկաբեկված կուսակցություններ, ունենք վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա եւ ապագա չխոստացող իշխանություն։

Սա է այսօրվա իրականությունը, որը հուսահատության է հասցնում մարդկանց ու ամենամտահոգիչն այն է, որ եթե այսօր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, մարդկանց քանի տոկոսը կմասնակցի դրանց, եւ արդյոք չմասնակցողներին իրավունք կունենանք անվանել երկրի ճակատագրի հանդեպ անպատասխանատու եւ անտարբեր մարդիկ»։