Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը բանակցություններ են վարել անխափան բեռնափոխադրումների շուրջ
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ։
Տեղեկությունը հայտնել են Վրաստանի կառավարությունից և նշել, որ բանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած քննարկման ժամանակ նշվել է, որ հանրապետությունից բեռնափոխադրումների ուշացումներ չկան։ Նշվել է նաև, որ այս ուղղությամբ առկա որոշ թերությունները կապված են հակառակ կողմի ենթակառուցվածքի հետ, իսկ Լարսի մաքսակետի հետ կապված խնդիրը պայմանավորված է վերանորոգման աշխատանքների հետ։
Բացի այդ, լուծվել են նաև արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցերը։