Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նա դա անվանել է հիշարժան օր։
«Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ եւ առաջարկում վճռական աջակցություն երկու հզոր ժողովրդավարությունների եւ երկու բարեկամական գործընկերների, որոնք միանում են աշխարհի պատմության մեջ ամենահզոր պաշտպանական դաշինքին»,-ասել է Բայդենը Վարդագույն այգում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի ուղեկցությամբ։
«Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն մի շարք հարցերի գծով մեր մտերիմ գործընկերների թվում են։ Ֆիննական եւ շվեդական զորքերն ուս ուսի ծառայել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ ուժերի հետ։ Ե՛վ Ֆինլանդիան, ե՛ւ Շվեդիան արդեն աշխատում են ԱՄՆ-ի եւ այլ մեր դաշնակիցների հետ՝ աջակցելու Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի ներխուժումից»,-հավելել է Բայդենը։