Գյուղացիները ծեծել են ծիրան մթերողներին. պահանջում են չխաբել
politik.am-ը գրում է
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները փակել են գյուղից դուրս եկող ճանապարհները և թույլ չեն տալիս, որպեսզի ծիրանով բեռնված բեռնատարները դուրս գան գյուղից, քանի որ ծիրան արտահանող գործարարները խաբել են գյուղացիներին ու այսօր կտրուկ իջեցրել են ծիրանի մթերման գինը՝ այն դարձնելով 400 դրամ 1 կգ-ի դիմաց:
Գյուղացիները պահանջում են, որ գործարարները ծիրանը մթերեն նախօրոք պայմանավորված գնով:
Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղացիների և մթերողների միջև: