Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները պետք է վավերացնեն դրանք, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ դաշինքն ստորագրի ընդունման արձանագրություն և պաշտոնապես հրավիրի այդ երկրներին՝ միանալ ՆԱՏՕ-ին:
«Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու աջակցությունն այս հարցում»,- այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չորեքշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է Anadolu-ն։
«Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, ակնկալել, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին և միևնույն ժամանակ կաջակցի ահաբեկիչներին, առնվազն անհամապատասխանության ցուցանիշ է»,- ասել է նախագահը։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ անվտանգության առումով ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։