Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Culture

Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել են կենտրոնի «Երազ» նորաբաց մասնաճյուղն ՝ իր սաներով, և մեծահասակների խմբերը: Ցուցահանդեսը նվիրված էր կենտրոնի հիմնադիր, նկարիչ Արամ Դանիելյանի հայրիկի ՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի հիշատակին:

Արամ Դանիելյանն ասում է, որ հոր մահվանից հետո սա առաջին ցուցահանդեսն է: Իսկ սեպտեմբերի մեկին Նկարիչների միությունում տեղի կունենա Հ. Դանիել յանի անհատական ցուցահանդեսը, ներկայացվելու է նրա վերջին աշխատանքների շարքը՝ Կապանի բնապատկերները, մոտ հիսուն աշխատանք, որոնք դեռ չեն հրապարակվել: Ինչ վերաբերում է կենտրոնի սաների հաշվետու ցուցահանդեսին, կենտրոնի հիմնադիրը նշում է ՝ աննկարագրելի տպավորություններ ունի:

«Տեսա բազմաթիվ փայլող աչքեր, տեսա իրենց երեխաների աշխատանքներով հպարտացող ծնողներ, ոգևորված երեխաներ, որոնք իրենց ընկերներին ու հարազատներին ցույց էին տալիս իրենց աշխատանքները, բացատրում, թե ինչ են նկարել, ինչ նյութեր են օգտագործել, որքան ժամանակում են աշխատանքն ավարտին հասցրել»,-ասում է Դանիելյանը:

Հաշվետու ցուցահանդեսները կարևոր են նաև ուսուցիչների համար, դրանք յուրահատուկ հանդիպումներ են նրանց և իրենց սաների ծնողների միջև: «Ցուցահանդեսը հաշվետու է համարվում նաև ուսուցիչների համար, սա նրանց համար շատ կարևոր օր է, ուսուցիչները հաշվետու են լինում ծնողների, նաև ստուդիայի ղեկավարության առջև: Իսկ նրանք այդ օրը տուն վերադարձան ծաղկեփնջերով, շնորհավորանքներով և շնորհակալություններով: Հաշվետու ցուցահանդեսները նրանց համար նույնպես տոնական օրեր են»,-նշում է մեր զրուցակիցը:

Սովորաբար հաշվետու միջոցառումները տեղի են ունենում տարեվերջին: Նման ավանդույթ գործում էր նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի պարագայում, սակայն որոշակի փոփոխություններ այս առումով եղան 2020 թ.-ից հետո: «Այո, ժամանակացույցի առումով փոփոխություն ենք կատարել: Միշտ տարեվերջին էինք կազմակերպում մեր հաշվետու ցուցահանդեսները, սակայն այդ օրերին շատերը մեկնում են հանգստի, զբաղված են այլ գործերով, այդ պատճառով չեն կարողանում ներկա գտնվել ցուցահանդեսին, ուստի որոշեցինք հաշվետու ամփոփիչ ցուցահանդեսները կազմակերպել ամեն տարի գարնանը: Երկու տարի առաջ օրը փոխվեց համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով: Պատերազմից հետո որևէ մեկս տրամադրություն չուներ տոնական միջոցառում կազմակերպելու: Որոշվեց, որ պետք է մի քիչ ժամանակ անցնի, հետո նոր մեր երեխաների հաշվետու ցուցահանդեսը կազմակերպենք արդեն 2021 թ.-ի գարնանը: Հետագայում արդեն նպատակահարմարությունից ելնելով որոշեցինք ավանդույթ դարձնել հենց գարնանը հաշվետու ցուցահանդեսների կազմակերպումը: Միևնույն ժամանակ ամբողջ տարվա ընթացքում ամսական մեկ-երկու անգամ ստուդիաներում լինելու են միջոցառումներ, բաց դասեր, շփումներ երեխաների ու նրանց ծնողների, նոր մասնակիցների հետ, շփումը լինելու է տարբեր ֆորմատներով: «Դանիել յան» արվեստի կենտրոնը թևակոխում է մի նոր փուլ, որտեղ անմիջական շփումը մեր սաների հետ ավելի է շատանալու»,-հավելում է կենտրոնի հիմնադիրը:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Դանիելյանն ասում է ՝ մտադիր են կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ բացել, դիտարկվում է Հարավ-արևմտյան թաղամասը: «Նամակներ, խնդրանքներ շատ ունենք ծնողներից: Երեխաներն արդեն գործող երկու մասնաճյուղերից և որևէ մեկը չեն կարողանում հաճախել, մանավանդ պիկ ժամերին բարդ է այստեղ հասնելը: Հիմա աշխատանքներ են ընթանում այդ թաղամասում մասնաճյուղ ունենալու մասով: Հաջորդիվ պլանավորում ենք մասնաճյուղ բացել Աջափնյակում, այդ մասնաճյուղ կկարողանան հաճախել Դավիթաշենի և հարակից թաղամասերի երեխաները: Աշխատանքներ են տարվում նաև Կապան քաղաքում կենտրոնի մասնաճյուղ ունենալու համար: Այն կրելու է իմ հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի անունը և կոչվելու է «Դանիել յան» արվեստի կենտրոնի Կապանի՝ Հրանտ Դանիել յանի անվան մասնաճյուղ: Ներկա պահին տարածքի հարցն ենք քննարկում, որ հարմարավետ լինի, մասնաճյուղը գործելու է նույն կոնցեպտի մեջ, մատուցելու է նույն որակը, բայց մարզերում վճարն ավելի ցածր կլինի՝ հաշվի առնելով սոցիալական վիճակը և մի շարք այլ հարցեր: Հետո արդեն նախատեսում ենք մասնաճյուղ ունենալ Գյումրիում: Առաջիկայում մտադիր ենք նաև մեր ցուցահանդեսները բաժանել ըստ մասնաճյուղերի, որովհետև այդպիսի մեծ սրահ գոյություն չունի Հայաստանում, որտեղ կարող ենք մեր սաների աշխատանքները մեր ուզած ծավալով ցուցադրել, իսկ սաների թիվն անընդհատ փոփոխվում է: Կենտրոնի մասնաճյուղում ազատ տեղեր շատ քիչ կան, «Երազ» մասնաճյուղում են հիմնականում ազատ տեղերը»,-եզրափակում է Արամ Դանիել յանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում