Ադրբեջանցի միլիարդատերը Լաս Վեգասում հայ միլիարդատիրոջից գնել է խոշոր առևտրական կենտրոն. սակայն այն կալանքի տակ է վերցվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լաս Վեգասում կալանքի տակ է վերցվել խոշոր առևտրական կենտրոնը (հինգ շենք, 7000 քմ տարածքով), որը վերջերս մի քանի միլիոն դոլարով հայ միլիարդատեր Սեմ Նազարյանից գնել էր ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը:
Բանն այն է, որ Իսմայիլովը «Մոսկվայի բանկից» 230 միլիոն դոլար վարկ է վերցրել դեռևս 2012–ին և չի կարողացել մարել այն: Բանկը նրան դատի է տվել և տուգանքների հետ միասին պահանջում է 300 մլն դոլար: Դատարանի որոշմամբ կալանքի տակ են վերցվել Թելման Իսմայիլովի բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ Նազարյանից գնած առևտրի կենտրոնը, գրավադրված «Պրագա» ռեստորանը Մոսկվայում, «Տրոպիկանո» բիզնես կենտրոնը, ACT առևտրի կենտրոնը, 132,9 և 158,9 քմ տարածքներով բնակարանները: Բանկը փորձում է խլել նաև Անթալիա քաղաքում Իսմայիլովի հյուրանոցային ցանցը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում