ՌԴ-ն ՊՆ-ն ուկրաինական զինուժի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել․ մանրամասներ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ «Ազովստալ» գործարանի տարածքից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մայիսի 16-ին Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին դուրս բերելու մասին»,- հայտնել են ՊՆ-ից։
Ավելի վաղ, նույնը օրը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) «Վոստոկ» գումարտակի հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին հայտնել է, որ ուկրաինացի 10 զինվորներ, որոնք գտնվում էին Ազովստալի տարածքում, դուրս են եկել թունելից և գերի հանձնվել։