Ռուսաստանը դիվանագետներին վերաբաշխում է Ասիայում և ԱՊՀ երկրներում
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԵՄ-ից վտարված ռուս դիվանագետներին աշխատանքի են ընդունում, տեղի է ունենում դիվանագիտական անձնակազմի վերաբաշխում, կամրապնդվեն ասիական ուղղությունները, ԱՊՀ ուղղությունները, իսկ թող ԵՄ-ն արթնանա իր թմբիրից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մեր դիվանագիտական անձնակազմի վերաբաշխումը շարունակվում է։ Սա ոչ թե ուղղակի նրանց ժամանակավոր աշխատանքն է կենտրոնական գրասենյակում, ոչ, այլ ուղղակի վերանայվում է կադրային աշխատանքի ողջ կառուցվածքը։ Ասիական ուղղությունները, ԱՊՀ-ի ուղղությունները կամրապնդվեն, իսկ Եվրամիությունը թող արթնանա այն թմբիրից, որում գտնվում է։ Հետո, հավանաբար, շատ ուշ ու դժվար կլինի։ Բայց հիմա մենք այլ առաջնահերթություններ ունենք»,- ասել է Զախարովան։