«Գեղեցիկ ընտանիք»․ Էլեն Ազնավուրյանի ընտանեկան լուսանկարները որդու մկրտությունից
Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Բորիսի եւ նորածին որդու հետ, որը լույս աշխարհ է եկել ապրիլ ամսին։
Իստագրամյան էջում հրապարակված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ կոստյում, ինչը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, քնքուշ շպարով է։ Հրապարակումն Էլենը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են արել․ «Գեղեցիկ ընտանիք»։