Ալիկ Սարգսյանը 24 անշարժ գույք ունի, այդ թվում՝ 16–ը հողամաս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պատգամավոր Ալիկ Սարգսյանը թվով 24 անշարժ գույք ունի: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Սարգսյանը հայտարարագրել է 16 հատ հողամաս, 3 բնակարան, 3 հասարակական և 1 արտադրական նշանակության շինություն և 1 առանձնատուն:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 11 միլիոն դրամ և 259 հազար 914 ԱՄՆ դոլար: Ալիկ Սարգսյանի այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ստացված եկամուտները կազմել են 4 միլիոն 886 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 610 հազար դրամ կենսաթոշակից, 3 միլիոն 171 հազար դրամ աշխատավարձից ու 104 հազար դրամ այլ եկամուտից:
Կնոջ՝ Անահիտ Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 5 միլիոն 833 հազար դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել: Փոխառությունները կազմել են 6 հազար 500 եվրո, դրամական միջոցները՝ 1 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտներն էլ՝ 5 միլիոն 130 հազար դրամ, որից 5 միլիոն դրամը նվիրատվություն է, իսկ 130 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում