«Պիտի առավել հաճախ գնահատենք մարդկանց, որոնք բրենդային հագուստ չեն կրում, ի ցույց չեն դնում իրենց առավելությունները»․ Լիա Զախարյան
Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Կարծում եմ՝ մենք պիտի առավել հաճախ գնահատենք պարզն ու բնականը, այն, ինչ երբեմն անգույն է, մարդկանց, որոնք բրենդային հագուստ չեն կրում եւ շրջապատված չեն շքեղ իրերով, լյուքսային վայրերում չեն, մարդկանց, որոնք ի ցույց չեն դնում իրենց առավելությունները մյուսների հանդեպ, մարդկանց, որոնք պարզապես ապրում են իրենց էությանը, զգացմունքներին ու հույզերին համապատասխան»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։