Անհեթեթություն է տարածած տեղեկությունը․ ՊՆ-ն հերքում է
168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ լրատվության բաժինը։
«Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով»,-ասված է հաղորդագրության մեջ: