Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
Politics

«Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական իրավիճակներին ու հերթական անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած անձին՝ Կարեն Կարապետյանին թիրախավորելու դրդապատճառների մասին հիշեցրեց, որ նախ պետք չէ մոռանալ, որ Հայաստանն ունի լրջագույն խնդիրների մի ամբողջ շարք և հարկավոր է նախ դրանց մասին մտածել: Բայց այս պայմաններում թե նախորդ, թե ներկա վարչապետերի ժամանակ, ականատես եղանք և լինում ենք մի գործընթացի, երբ վարչապետերը սկսում են թիրախավորվել ու սկսվում է նրանց արատավորելու տհաճ մի գործընթաց, որին կամա թե ակամա մասնակից են դառնում բոլորը:

«Պետք չէ մոռանալ, որ եթե Կարեն Կարապետյանը չլիներ, ՀՀԿ–ն չէր կարողանա այդքան ձայն հավաքել: Նրա շնորհիվ մարդիկ հավատացին վաղվա օրվան՝ ի դեմս նոր մարդու, ով փորձված է, երիտասարդ է, գործունյա է, գործի գիտակ է և ում կհաջողվի տնտեսությունը այս ծանր կացությունից փրկել ու վերականգնել: Բայց տեսեք թե ինչ են անում իշխանամետ ուժերը: Արդեն սկսել են ասել՝ արդեն մեկ տարի է աշխատում եք: Բայց հիշենք, որ մեկ տարի դեռ չկա: Ասում են ինչ–որ տրամադրություն չունեք: Այսինքն, այսօրվանից արդեն չգիտես ինչու մտահոգված են, թե 18 թվին ով է վարչապետ լինելու: Ուրիշ լուրջ բան չունեն ասելու: Նման պատվերները և նման խոսակցությունները վարչապետի հասցեին ծնվում են մեկ տեղում և դա ընդդիմադիր դաշտը չէ, այլ դրանք ծնվում են իշխանական դաշտում»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Դրա նպատակը վարչապետին ամբողջությամբ հոգնեցնելը, զզվացնելն ու թուլացնելն է, որպեսզի հասցնեն մի իրավիճակի, որ նա հիասթափվի և հեռանա, ու դաշտը թողնի Սերժ Սարգսյանին: Գ.Եղիազարյանի կարծիքով, նման պարագայում հանրապետությունում այլևս մարդ չի մնա, քանի որ ներկայում Կարեն Կարապետյանը մարդկանց վերջին հույսն է:

«Երբ մարդիկ հոգնում են երկրի նախագահից, նա անմիջապես թիրախ է գտնում, որ հարվածի ուղղությունն իրենից շեղի: Իրականում խնդիրը վարչապետների մեջ չի, բայց կարևոր է իմանալ, որ ոչ մի վարչապետ էլ ի զորու չէ այդ թիմի հետ աշխատել: Թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի մեջ է և մինչև այդ հարցը չլուծվի, հանրապետության խելքը գլուխը չի գալու»,– ասաց Գ.Եղիազարյանը:

Նրա կարծիքով սա պետք է գիտակցեն բոլոր քաղաքական ուժերը և կանգնեն վարչապետի կողքին, թեև վստահ չէ, թե նա, լինելով ՀՀԿ երկրորդ դեմքը, կկարողանա բոլորին գրկաբաց ընդունել:

«Երբ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ ասում էի, որ իշխանությունն է կազմակերպում օրինակ՝ Գառնիի էկոլոգիական դեմարշը վարչապետի դեմ, չէիք հավատում: Այդ օրերին զբոսաշրջիկների առջև Գառնիի ճանապարհը փակողները մինչ օրս աշխատում են և նրանց որևէ մեկը չի անհանգստացնում: Եվ այստեղից էլ հարց է ծագում, թե ով էր կազմակերպում նախկին վարչապետի դեմ դեմարշերը: Իսկ հիմա՞ ով է կազմակերպում Կարեն Կարապետյանի դեմ նման դեմարշերը: Նույն իշխանությունը: Իսկ նպատակը մեկն է՝ ամեն կերպ ջլատել ու թուլացնել վարչապետին, որ նա հոգնի ու ասի՝ «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ»: Բայց որպեսզի նման բան հանկարծ չպատահի, ես ուժ ու կորով եմ մաղթում մեր վարչապետին, որպեսզի նա հանկարծ նման քայլ չանի, որպեսզի չար, մութ, նենգ ուժերն իրենց նպատակին չկարողանան հասնել»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Քաղաքական գործչի կարծիքով չի կարելի այնպիսի հիմար հարցեր տալ, ինչպիսին օրինակ՝ 2018 թվականին ով է լինելու երկրի վարչապետը, քանի որ մինչ այդ դեռ երկար ու ձիգ ամիսներ կան, հարյուրավոր չլուծված խնդիրներ կան: Բայց իրականում դրանք ազգաբնակչությանը վարչապետի դեմ լարելու խաղեր են:

«Դա մշակված ծրագիր է և այստեղ ոչ մի պատահական բան չկա: Եվ հասկանալի է, թե որ «դարբնոցում» և ինչ գիշերաժողովներում է կռվում այդ երկաթը: Եվ այս թիմը խնդիր ունի Սերժ Սարգսյանին ապագայում առաջին դեմք տեսնել, իսկ թե դրանից հետո Հայաստան կլինի, թե չի լինի, թքած ունեն այդ ամենի վրա: Այսօր մեզ ավելի քան անհրաժեշտ էր հզորագույն նախագահական իշխանություն ունենալը, ոչ թե ամորֆ ու անհասկանալի իշխանությունը, երբ միայն պատերազմի ժամանակ է պաշտպանության նախարարը ենթարկվում վարչապետին: Մենք գտնվում ենք կիսապատերազմական և ինչու չէ՝ պատերազմական իրավիճակում, իսկ Սահմանադրություն փոխելը պետք էր միայն և միայն Սերժ Սարգսյանին, որի ապացույցներն այսօր արդեն տեսանելի են: Եվ որպեսզի վաղը, մյուս օրը կարողանան այնպես անել, որ Սերժ Սարգսյանը 90%–ով ընտրվի, հիմիկվանից արդեն սկսել են թուլացնել Կարեն Կարապետյանին, որպեսզի կարողանան վաղը, մյուս օրը շարքային քաղաքացու կողմից նրա վրա «հարձակվելու» տանդեմ ստեղծել: Բայց մենք բոլորս պետք է զորավիգ լինենք ու թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա, քանի որ երկիր ենք կորցնելու, դրա համար հարկավոր է բոլորով միավորվել, մեկ բռունցք դառնալ և ամեն կերպ սատարել Կարեն Կարապետյանին»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Անդրադառնալով Շարմազանովի՝ ինչ որոշում էլ որ ընդունվի, միևնույն է՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է երկրի ղեկին մնալ, արտահայտությանը, քաղաքական գործիչը նշեց, որ դա բավականին խոսուն միտք է, որից հայ ժողովուրդը պետք է լրջագույն հետևություն անի:

Վերջում հավելենք, որ օրերս ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի վարչապետին ուղղված հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը նույնպե՞ս Սերժ Սարգսյանին համոզողների թվում է, վարչապետը պատասխանել էր.

«Ես չգիտեմ Սերժ Սարգսյանին համոզողներ կա՞ն, որ դառնա վարչապետ: Ես համոզողների մեջ չկամ»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում