Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զինված երիտասարդները փորձել են մտնել «Jose» համալիր
Lurer.com-ը գրում է.
Գիշերը մայրաքաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, գիշերը 4 երիտասարդ զենքով փորձել են մտնել Խանջյան փողոցում գտնվող «Jose» համալիր։ Երիտասարդներից մեկի ձեռքին եղել է որսորդական զենք՝ փամփուշտներով։ Չի բացառվում, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
Նրանց մուտքը համալիր կանխել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետավորներ) ծառայողները, ովքեր վնասազերծել են զինված երիտասարդներին։ Սակայն, այդ ընթացքում օրինախախտներից երկուսը, վնասելով ոստիկաններին, մյուս երկուսին հնարավորություն են տվել դիմել փախուստի։
Մեր տեղեկություններով՝ նրանք կարողացել են «Porsche» մակնիշի թանկարժեք մեքենայով փախչել։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողները բոլոր չորս երիտասարդներին հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանություն։
Ինչպես ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, զենքով երիտասարդը Երևանի բնակիչ, 1995 թվականի ծնված Դավիթ Իգիթյանն է, սակայն զենքը նրան չի պատկանել։