Արևմտյան երկրների էլիտաներն իրենց գերակայությունը պահպանելու համար պատրաստ են զոհաբերել ամբողջ աշխարհը. Պուտին
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների «հեղինակներն» առաջնորդվում են անհեռատես, ուռճացված քաղաքական հավակնություններով՝ այդպիսով հարվածելով Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսություններին և բնակչությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ։
«Այդ պատժամիջոցները շատ առումներով համաշխարհային ճգնաժամի են հանգեցնում։ Դրանց հեղինակները, առաջնորդվելով անհեռատես, ուռճացված քաղաքական հավակնություններով, ռուսատյացությամբ, ավելի շատ վնաս են հասցնում ու հարվածում են սեփական՝ ազգային շահերին, սեփական տնտեսություններին, սեփական քաղաքացիների բարեկեցությանը։ Դա, առաջին հերթին, երևում է Եվրոպայում արտահայտվող կտրուկ գնաճով»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ որոշ երկրներում գնաճը հասել է տարեկան 20 տոկոսի, իսկ եվրոպական երկրներում ապրանքները թանկացել են ավելի քան 11 տոկոսով։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետևանքների ամբողջ մեղքը, Պուտինի խոսքով, Արևմուտքինն է՝ Եվրամիությանը։
«Մեղքն ամբողջությամբ արևմտյան երկրների էլիտաներինն է, որոնք, իրենց գերակայությունը պահպանելու համար, պատրաստ են զոհաբերել ամբողջ աշխարհը»,- ասել է ՌԴ նախագահը։