ՆԱՏՕ-ում Ֆինլանդիան և Շվեդիան կարող են դառնալ ռուս զինվորականների թիրախ. Պոլյանսկի
Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ և հաջորդիվ դաշինքի ստորաբաժանումների տեղակայումն այնտեղ` այդ տարածքները կդարձնեն ռուս զինվորականների հնարավոր թիրախներ, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք (Շվեդիան և Ֆինլանդիան) գիտեն, որ այն պահին, երբ նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ, դա կառաջացնի որոշակի հայելային քայլեր Ռուսաստանի կողմից, որոնք սովորաբար ազդում են դաշինքի անդամ երկրների վրա, ինչը նշանակում է, որ եթե ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները տեղակայվեն այնտեղ, ապա այդ տարածքները կդառնան թիրախներ, հնարավոր հարվածների թիրախներ, այնպես, ինչպես ռուսական տարածքները կդառնան ՆԱՏՕ-ի երկրների հարվածների թիրախ»,- ասել է Պոլյանսկին հինգշաբթի բրիտանական UnHerd News առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։