Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն անգործություն է ցուցաբերել, զորամասի հրամանատարը՝ չարաշահել պաշտոնեական դիրքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի (Անդրանիկ Մակարյան) կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, դրա հետևանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու և սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021 թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:

Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:

N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն 2020 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել և ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը և հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Բացի դրանից՝ Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով հանդիսացել է Վ.Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձևակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք և զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ.Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետևանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։

Բացի դրանից՝ N զորամասի սպա Ս.Կ.-ն, նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020 թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը:

Բացի դրանից՝ N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, որն այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ։  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 3-րդ մասով և 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: