Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts
Socity

Մայրը սրտի խնդիրներ ունի, բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայող Արգիշտի Եղյանից

ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Արգիշտի Եղյանին ճանաչելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի Շաքե գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ, որը, ինչպես հետո պարզ դարձավ, մահացած զինծառայողի ընտանիքի բարեկամն էր.

Նա նշեց, որ ընտանիքում 3 երեխա էին՝ երկու քույր և մեկ որդի, զինծառայողի հայրը մեխանիզատոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, պարկեշտ ընտանիք են: Ընտանիքի բարեկամը նրան ներկայացրեց մեկ դարձվածքով՝ «Աստծո անմեղ գառ»:

«Նա շատ խաղաղ էր, համեստ և ամաչկոտ, դաստիարակված, միմիայն դրական հատկանիշներով էր օժտված, անգամ այդ տարիքում, երբ մեկի հետ զրուցում էր ամաչում էր, այսքանից հետո նրա կռվարար լինելու մասին խոսելն ավելորդ եմ համարում: Արգիշտին սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Ինքը գերզարգացած երիտասարդ էր, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ համալսարանը նրան մեկ տարով ուղարկեց ԱՄՆ, սակայն կորոնավիրուսի հետևանքով նա շուտ վերադարձավ և զորակոչվեց բանակ»,- նշեց համայնքի ղեկավարը:

Վերջինս ասաց, որ Արգիշտին ծառայում էր Վարդենիսի զորամասերից մեկում, և որ շուտով կլրանար նրա ծառայության մեկ ու կես տարին: Ինչպես նշեց Ռուբեն Մանուչարյանը, իմանալով մահացած զինվորի մոր սրտի խնդրի մասին, ընտանիքին շատ զգույշ են հայտնել բոթը.

«Մենք նախքան այդ լուրը հայտնելը, բոլոր պայմանները ստեղծեցինք, շտապօգնության մեքենա կանչեցինք, որովհետև մայրը սրտի խնդիր ունի: Երբ մայրը դուրս եկավ տանից, մենք այդ բոթը հայտնեցինք և ինքը վատացավ՝ ուշագնաց եղավ, բժիշկն ու բուժքույրը անմիջապես համապատասխան օգնություն ցուցաբերեցին նրան: Երբ այդ բոթը Արգիշտիի հորը հայտնեցինք, նա լացեց և ասաց, որ մինչև գիշերը ժամը 3:00-ը խոսել է որդու հետ և որևէ արտառոց բան չի նկատել, ինչպես միշտ այդ ժամանակ էլ Արգիշտին ուներ շատ բարձր տրամադրություն»,- ցավով ընդգծեց նա:

Ավելին՝ այստեղ