Վաղը կշարժվենք 4 ուղղություններով. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղվա անհնազանդության ակցիաներին ինքը կմիանա Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից։
«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը:
Միացե՛ք»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր վաղվա անելիքները՝ նշելով, որ վաղը՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։
Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Նա նաև տեղեկացրել էր, որ առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։